Դուբայից Թել Ավիվ մեկնող ևս մեկ չվերթ ճանապարհի կեսից շրջվել է և վերադառնում է ԱՄԷ, հետևում է Flightradar24 ծառայության տվյալներից։

Ըստ աղբյուրի՝ օդանավն այս պահին գտնվում է Սաուդյան Արաբիայի օդային տարածքում։

Չորեքշաբթի օրը Դուբայից Թել Ավիվ ուղևորվող FlyDubai-ի ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան էր տվել, ապա արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավիաընկերությունն ավելի ուշ հաստատել էր, որ օդանավում միջադեպ է տեղի ունեցել։