Վերջին շրջանում մեծ տարածում է գտել շանտաժով գումար կորզելը: NEWS.am-ին հայտնի է դարձել մի դեպք, որը վերջերս տեղի է ունեցել Սեւանում:

28-ամյա մի երիտասարդ, ով ծնունդով  Դիլիջանից է, ընկերուհիներից մեկի  հետ իր մեքենայում բռնի սիրախաղ է սկսել, ապա  քաշքշել նրան: Բոլոր գործողություններն աղջկանից գաղտնի նկարահանել է իր հեռախոսով: Դեպքից օրեր անց աղջկան տեղեկացնելով այդ մասին` պահանջել է 100 հազար դրամ, հակառակ դեպքում սպառնացել տվյալ տեսանյութը տեղադրել համացանցում: Մեր տեղեկություններով նշված գործով ոստիկանությունն արդեն զբաղվում է: