Հայաստանի շրջանների մեծ մասում հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, տեղ-տեղ կլինեն ինտենսիվ տեղումներ։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև, որ ամպրոպի ժամանակ հյուսիս-արևմտյան քամու պոռթկումների ուժգնությունը կհասնի 20-23 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, իսկ ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան։
Օդի ջերմաստիճանը շրջաններում՝
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +11+16,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +11+15,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+19,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +11+15,
Լոռիում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +12+16,
Տավուշում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +11+15,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +15+20,
Արարատում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +18+22,
Արմավիրում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +18+22,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+17,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +18+22,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+19։





























