Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Ռազմիկ Չ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։





























