Կանարյան կղզիներում գործարկվել է Եվրոպայի ամենամեծ արեւային աստղադիտակը, դրա հայելին ունի 1,5 մետր տրամագիծ:
Դրա միջոցով կարելի է ուսումնասիրել Արեւի մակերեսի վրա գտնվող մինչեւ 70 կմ տրամագծով օբյեկտները:
Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, GREGOR աստղադիտակը տեղակայված է Տեներիֆե կղզում, իսկ դրա արժեքը 12,85 մլն եվրո է:
Դրա շինարարությամբ զբաղվել է եվրոպական գիտական հաստատությունների խումբը` Կիպենհոյերի անվան Արեւի ինստիտուտի գլխավորությամբ:
Աստղադիտակը անվանվել է ի պատիվ շոտլանդացի աստղագետ Ջեյմս Գրեգորի, ով ապրել է 17-րդ դարում եւ մշակել այն սկզբունքը, որով կառուցվել է աստղադիտակը:




























