Սաուդյան Արաբիայի իրավասու մարմինները հետաքննություն են սկսել Flydubai ավիաընկերության օդանավում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Դուբայ-Թել Ավիվ չվերթն իրականացնելիս ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել թագավորությունում։ Վարչակազմը նաև համակարգում է պահեստային օդանավի ուղարկումը, հայտնել է Սաուդյան Արաբիայի օդանավակայանների Cluster 2 օպերատոր ընկերությունը։

«Ավիափոխադրողի հետ համակարգվում է այլընտրանքային ինքնաթիռ տրամադրելու հարցը։ Իրավասու մարմինները ձեռնամուխ են եղել հետաքննության անցկացմանը», — նշված է Թաբուքի օդանավակայանը ղեկավարող ընկերության հայտարարության մեջ։

Ավելի վաղ i24News հեռուստաալիքը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, հաղորդել էր, որ հրեական պետության իշխանություններն օդանավում տեղի ունեցած միջադեպը դիտարկում են որպես ահաբեկչություն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ երկրորդ օդաչուն (Օմանի քաղաքացի) դանակահարել է օդանավի հրամանատարին (ԱՄԷ քաղաքացի) և փորձել զավթել ղեկը։ Հարձակվողին վնասազերծել են ուղևորներն ու անձնակազմի անդամները, իսկ ինքնաթիռը Թաբուքում վայրէջք կատարելուն օգնել են օդանավում գտնվող ՀԱՀ-ի և Նոր Զելանդիայի օդաչուները։