Play city-ի մոտ 100-ից ավելի աշխատակիցներ այս պահին գործազուրկ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Play City համալիրի մենեջեր, մրցույթների և սպորտային միջոցառումների ադմինիստրատիվ կազմակերպիչ Էդգար Կույումչյանը:
«Մոտ 100-ից ավելի աշխատակիցներ այս պահին անգործ են, որոնց մեծ մասը ուսանողներ են, երիտասարդներ: Ծանր է բոլորի համար, բոլորն ունեն գումարային խնդիրներ... հուզվում եմ, չեմ կարողանում խոսել: Դժվար է. այսքան տարի բոլորին բարեհամբույր սպասարկել ենք, ընդունել:
Շատ սիրով են գալիս մեզ մոտ, անվտանգ է, ապահով է, մեր քաղաքի ամենալավ վայրերից մեկն է: Այս պահին դադարեցված է մեր գործունեությունը, բայց երբ բազվեց, բոլորը սիրով վերադառնալու են իրենց աշխատանքին: Ինչ-որ անհիմն պատճառներով փակված է մեր կազմակերպությունը եւ հստակ պատճառ չունենք: Որքանով տեղեկացված եմ, հոկտեմբերի վերջ պետք է դիմենք դատարան եւ, հուսով եմ, կստանանք դրական պատասխան»,- ասաց Էդգար Մանուչարյանը:











