Առաջին անգամ 450 տարվա մեջ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նավի նավապետ է դարձել կինը` ի հեճուկս նախապաշարմունքի, որ կինը նավի վրա դժբախտության նշան է: Որպես առաջին կին-նավապետ, պատմության մեջ մտած կնոջ անունը Սարա Ուեսթ է:

Մինչ այդ Սարա Ուեսթին վստահել էին ղեկավարել երկրորդական նշանակության փոքրիկ նավեր: Նա իր այս նշանակումը համարում է Ռազմածովային ուժերում իր 16-ամյա կարիերայի գագաթնակետը եւ հայտարարում, որ ինքը դրան պատրաստ է:

Այժմ Սարային նավի վրա կենթարկվի 185 նավաստի: Portland ֆրեգատն այժմ գտնվում է վերազինման եւ վերակառուցման փուլում եւ տարվա վերջին ծառայության կանցնի կամ Պարսից ծոցում, կամ Հարավային Ատլանտիկայում: