ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կազմել է 362.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.35 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.14 դրամ (մնացել է անփոփոխ), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.33 դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 360–361.5 դրամով, վաճառվում է 364-365.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 405-408.5 դրամով, վաճառվում է 413–420 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.01–4.12 դրամով, վաճառվում է 4.25–4.55 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 361 դրամով, վաճառվում՝ 364 դրամով:

Եվրոն գնվում է 406–409 դրամով, վաճառվում է 413 դրամով:

Ռուբլին գնվում է 4.07–4.10 դրամով, վաճառվում է 4.18–4.20 դրամով: