Թուրքիայի Աքսարայ նահանգի Ինջեսու ավանում բնակվող  30-ամյա Էմրահ Բիլենը դեռեւս անհասկանալի պատճառներով սպանել է կնոջն ու 25 օր առաջ ծնված երեխային։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Էմրահը բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխին, որի հետեւանքով կինը տեղում մահացել է։ Այնուհետ նա նորածին երեխային սկսել է պատերին հարվածել՝ նրան նույնպես սպանելով։

Ավելի ուշ, հարեւանները հրազենի կրակոցի ձայն են լսել եւ մտել տուն, որտեղ արյան մեջ պառկած է եղել Էմրահ Բիլենը, ով կնոջն ու երեխային սպանելուց հետո ինքնասպանություն գործելու անհաջող փորձ է իրականացրել։