Ամիօ բանկի՝ 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը սեպտեմբերի 30-ից ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) և ընդգրկվել պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։

Ցուցակման պահից պարտատոմսերով թույլատրվում է իրականացնել հասցեական առևտուր, ինչպես նաև կնքել ռեպո գործարքներ։

Թողարկումը ներառում է 20,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով։ Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը 9.75% է, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

✉️ [email protected] | 📞 010 59 20 20 | 🌐 amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից