Google-ն ավարտել է բջջային էլեկտրոնիկա արտադրող Motorola Mobility-ի գնման գործարքը:
Գործարքի պայմանների համաձայն Google-ը ձեռք է բերել Motorola Mobility-ն 12,5 մլրդ դոլարով, վճարելով ընկերության բաժնետերերին 40-ական դոլար նրանց պատկանող յուրաքանչյուր բաժնետոմսի համար:
Այն, որ Google-ը ձեռք է բերում Motorola Mobility-ն, պաշտոնապես հայտարարվել էր 2011 թ. մարտի 15-ին, սակայն դրանից հետո անհրաժեշտ էր վերացնել իրավաբանական խոչընդոտները:
Google-ն ամերիկյան համացանցային ընկերություն է, որին պատկանում է նույն անվամբ որոնողական համակարգը: Google-ի մաքուր շահույթը 2012 թ. առաջին կիսամյակում կազմել է 2,89 մլրդ դոլար, ավելանալով 2011 թ. առաջին կիսամյակի նույն ցուցանիշի համեմատ 60,6 տոկոսով` (1,8 մլրդ դոլարով):
Motorola Mobility-ն ամերիկայն ընկերություն է, որը զբաղվում է բջջային տեխնոլոգիաներով, բջջային հեռախոսների արտադրությամբ եւ կենցաղային, համակարգչային սարքավորումներով:




























