Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Royal Front Investments»-ի խորհրդի անդամ Սինա Ալ Ֆաթթահիի և «Dubai Duty Free»-ի փոխտնօրեն Սալահ Թահլաքի հետ։
Քաղաքապետարանից NEWS.am—ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Նորագյուղի «Downtown» նախագծի ընթացքը, զարգացման հայեցակարգը և ներդրումային հնարավորությունները։
Նախագծի նկատմամբ հետաքրքրությունը աստիճանաբար մեծանում է։





























