Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը պատրաստ է ամբողջությամբ իր վրա վերցնել Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների վերականգնումը, այդ թվում` վերջերս փլուզված Սբ Նշանի, եթե նրանք վերադարձվեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թեմին կից «Հայարթուն» հայկական մշակութային կենտրոնի համակագող Լեւոն Չիդիլյանը: Նրա խոսքով` նման դեպքում եկեղեցիները կվերականգնվեն, կնորոգվեն, եւ ոչ մի քամի եւ անձրեւ նրանց համար վտանգ չեն կարող ներկայացնել:
«Քանի որ ոչ ոք չի հետեւել, ոչ ոք եկեղեցիներին ուշադրություն չի դարձրել: Վերջին շրջանում Թբիլիսի քաղաքապետարանը սկսել էր ալդ ուղղությամբ ինչ-որ բան անել, ինչի համար շնորհակալ ենք»,-նկատեց Չիդիլյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է ներկայումս Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Սբ Նշան եկեղեցու շուրջ իրավիճակը, Չիդիլյանը հաղորդեց, որ վերջին 3 - 4 օրվա ընթացքում ոչ մի նոր բան տեղի չի ունեցել: Վրացական կողմը, ըստ նրա, իրեն շատ կոռեկտ է պահում, սակայն տեսանելի արդյունքներ չկան: Տարածքը մաքրվել է, կազմվում է վերկանգնողական աշախատանքերի նախահաշիվը: «Խոստանում են վերականգնել, սակայն թե իրականում ինչ կստացվի, առայժմ պարզ չէ»,-եզրափակեց նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Սբ Նշան եկեղեցու մի մասը փլուզվել էր մայիսի 14-ին: Եկեղեցին նկատելիորեն տուժել էր հունվարի հերդեհների հետեւանքով: Հայկական կողմը վրացական իշխանությունների հետ այն վերականգնելու պայմանավորվածություն է ձեռք բերել:




























