Եղիսաբեթ 2-րդի մոլի երկրպագուները եզակի հնարավորություն են ստացել նշելու նրա գահակալության ադամանդե հոբելյանը` թագուհու սպիտակեղենը գնելով: Այսօր` մայիսի 22-ին, այն վաճառվել է 18 101 դոլարով:

Անսովոր լոտը ներկայացվել էին ebay-ում` Մայամիում ապրող հունգարական ծագում ունեցող բարոն Ջոզեֆ Դե Բիկսկե Դոբրոնյայի հետնորդները: Սպիտակեղենը գտել էր Դոբրանյայի ընկերը, ով վարում էր մասնավոր ինքնաթիռ, որով թագուհին Չիլի էր այցելել 1968 թվականին, հաղորդում է Vesti.ru-ն:

Վաճառքի հանելով այպիսի արժեքավոր աքսեսուար` Դոբրանյայի ներկայացուցիչները խոստովանել են, որ չեն լարող պնդել, որ սպիտակեղենն իրոք պատկանել էր Ելիզավետային: Դրանից բացի, այդ տեղեկությունը չեն հաստատել ոչ Բուքինգեմյան պալատում, ոչ սպիտակեղենն արտադրած ընկերոթյունում: «Ամեն դեպքում ձեզ ներկայացնում ենք հնաոճ սպիտակեղենի բարձր որակի օրինակ», - լոտը ներկայացնելիս` գրել են վաճառողները: