FlyDubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վերջին միջադեպի ժամանակ հաջողվել է փրկել իսրայելցի սանտեխնիկի շնորհիվ, որը նախկինում երբեք չի վարել օդանավ, իսկ ինքնաթիռ վարելու հմտությունները ձեռք է բերել ավիաաղետների մասին հեռուստահաղորդումներից։ Այդ մասին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի պնդմամբ՝ տեղի ունեցածի մանրամասները նրան հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ սանտեխնիկը գրեթե չէր թռչում անգամ որպես ուղևոր, սակայն միջադեպի ժամանակ լսել է ճիչեր և տեսել, թե ինչ է կատարվում օդանավում։
«Ինքնաթիռը ընկնում էր անհավանական ուժով, այնպիսի անկյան տակ, որ բարձրության ղեկը պոկվել էր։ Օդանավը նախատեսված չէր նման արագության համար, ընթանում էր չափազանց մեծ ծանրաբեռնվածությամբ։ Բայց այդ տղան… նման ծանրաբեռնվածության պայմաններում նրան դուրս է քաշել նստարանից և հետ շպրտել։ Ուղևորները վրա են հասել ու բռնել նրան», — հայտարարել է նա։





























