ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս չգիտի՝ արդյոք կկնքի համաձայնագիր Իրանի հետ, թե կնախընտրի վերսկսել ռազմական գործողությունները։
«Գուցե պետք է նրանց ռմբակոծել։ Մենք պետք է որոշում կայացնենք։ Կամ մենք նրանց ռմբակոծելու ենք, կամ գործարք կկնքենք։ Շուտով այս ամենը կավարտվի», - ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։
Ավելի վաղ՝ այս աշնանը, ԱՄՆ նախագահն արդեն հայտնել էր, որ ընտրություն է կատարում այս երկու տարբերակների միջև։





























