«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին կրկին սկսել են ֆեյսբուքյան գրառումների եւ մեկնաբանությունների համար քրեական գործեր հարուցել: Նախօրեին մի գրառման համար գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանին մեղադրանք առաջադրվեց, եւ սահմանափակվեց նրա արտահայտման իրավունքը:

Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Արման Շահինյանին մեղադրանք է առաջադրվել լրատվականներից մեկի՝ ««Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ». Նիկոլ Փաշինյան» վերնագրով հրապարակման ներքո կատարած մեկնաբանության համար: Նա գրել է. «Էս թուրք Նիկոլին վերացրեք»։

Մեկ այլ օգտատիրոջ Լեռա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել «Բոլորին կախաղան ժողովուրդը ազատվի» մեկնաբանության համար։ Օգտատերերը, մեր տեղեկություններով, հրավիրվել են Քննչական կոմիտե, նրանց մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց՝ ընտրվել է բացակայելու արգելքը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում