ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կարծիք է հայտնել, որ եթե չլինեին ուկրաինական հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, ապա աշխարհում դիզելային վառելիքի պակաս չէր առաջանա։
«Դիզելային վառելիքի հետ կապված խնդիրները շատ ավելի մեծ չափով պայմանավորված են ոչ թե Մերձավոր Արևելքով, այլ նրանով, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանում։ Այնտեղ նավթավերամշակման գործարանները շարքից դուրս են բերվում այնպիսի տեմպերով, որ դա որոշակի անհանգստություն է առաջացնում», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ «եթե չլիներ այս գործոնը, ապա մենք դիզելի բարձր գների խնդիր չէինք ունենա»։
Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ դեռ մտածում է՝ արդյոք պետք է ԱՄՆ-ից դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել։




























