ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է մինչև 2028 թվականը Վաշինգտոնում որոշ տեսակի մոծակների պոպուլյացիաները կրճատել 90%-ով, հետևում է նրա գործադիր հրամանագրից։

«Հրամանագրի օրվանից 60 օրվա ընթացքում ներքին գործերի նախարարը, գյուղատնտեսության նախարարը, շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատորը… պետք է մշակեն և իրականացնեն Վաշինգտոնում ռազմավարություն՝ մինչև 2028 թվականը ասիական վագրային մոծակների, դեղին տենդի մոծակների և այլ ինվազիվ տեսակների պոպուլյացիաները 90%-ով նվազեցնելու նպատակով…», - ասվում է ԱՄՆ նախագահի հրամանագրում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Բացի այդ, Թրամփը հանձնարարել է ամերիկյան մայրաքաղաքում տզերի պոպուլյացիան կրճատել 50%-ով։

Ինչպես նշվում է հրամանագրի տեքստում, ենթադրվում է, որ այս ծրագրի իրականացման շրջանակում պետք է կիրառվեն ոչ քիմիական մեթոդներ, այդ թվում՝ կենսատեխնոլոգիաներ։