Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կընդգրկվի ԱՄՆ պաշտպանության նախարարության նոր «Մերիդիան» նախագծի ղեկավարների թվում, որը կզբաղվի ապագա ռազմական հակամարտություններում ԱՄՆ-ի տեխնոլոգիական գերազանցությունը ապահովելու համար հեռանկարային ուղղությունների և հնարավորությունների որոշմամբ։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է իր կայքում։

«ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեխնիկական տնօրեն Էմիլ Մայքլը համակարգում է «Մերիդիան» նախագծի մեկնարկը, որի համաղեկավարները կդառնան Իլոն Մասկը, Պալմեր Լաքին և Նյութ Գինգրիչը», — ասվում է հաղորդագրությունում։

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է ներգրավել մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ձեռնարկատերերի և տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների՝ առաջատար համակարգերի արագացված ներդրման համար։

The Washington Post-ը նույն օրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջանկյալ ընտրություններից հետո քննարկել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի պաշտոնանկության հարցը։ Սակայն, պարբերականի մեկնաբան Թեոդոր Ռ. Ջոնսոնի կարծիքով, Պենտագոնում կադրային վերադասավորումները չեն վերացնի գերատեսչության ներկայիս ղեկավարի աշխատանքի հետևանքները։