ChatGPT չաթբոտի հեղինակ OpenAI ընկերության մշակումները հիշեցնող արհեստական բանականության մոդելը փորձել է կիբեռհարձակում իրականացնել Կանադայի պետական կայքերի վրա: Այս մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է Washington Post թերթը՝ հղում անելով անկախ Transluce լաբորատորիայի փորձագետներին։
«Թեև հետազոտողներին չի հաջողվել վերջնականապես հաստատել, որ այդ ծրագրային գործակալները OpenAI-ի արտադրանքն են, այնուամենայնիվ նրանք ընդգծել են, որ դրանց գործողությունները բավականին նման են ընկերությանը պատկանող արդեն հայտնի մոդելների վարքագծին», — նշված է հոդվածում:
Կիբեռհարձակման փորձը ձախողվել է: OpenAI-ի ներկայացուցիչները դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել:





























