Սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, բախվել են 23-ամյա Գոռ Ա․-ի վարած «Dodge Dart» մակնիշի ավտոմեքենան և 54-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Dodge Dart»-ի դիմացի ձախ անվահեծանը պոկվել ու շպրտվել է, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։




























