Շանհայ-Կունմին մայրուղու վրա չորս տրանսպորտային միջոցի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ևս չորսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Դեպքը տեղի է ունեցել Հունան նահանգի Խուայխուա քաղաքային շրջանում: Բեռնատար քարշակը բախվել է երեք մարդատար ավտոմեքենայի, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Բեռնատարի վարորդին ձերբակալել են. նա կասկածվում է հոգնած վիճակում ղեկին նստելու մեջ:
Հանգամանքները պարզվում են, իսկ տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:





























