Համացանցում հայտնվել է Ուիթնի Հյուսթոնի վերջին երգը: Խոսքը «Celebrate» ստեղծագործության մասին է, որը ձայնագրվել է Ջորդին Սփարքսի` American Idol հեռուստաշոուի հաղթողներից մեկի հետ:
Ստեղծագործությունը «Փայլ» ֆիլմի սաունդ-թրեքն է: Ֆիլմը 1976թ. նույնանուն ժապավենի նոր տարբերակն է: Նոր ֆիլմի հերոսուհին սկսնակ երգչուհի է, որին մարմնավորում է Սփարքսը: Հյուսթոնը կատարում է նրա մոր դերը. սա Ուիթնիի վերջին աշխատանքն է կինոյում: «Փայլ» ֆիլմը վարձույթի կհանվի այս տարվա օգոստոսի կեսերին, հաղորդում է «Լենտան»:
Հիշեցնենք, որ ամերիկացի հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել էր այս տարվա փետրվարին` 48 տարեկան հասակում:




























