Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հետաքննում է Փիլիպինների քաղաքացուհու աշխատանքային շահագործման փաստը:
Ինչպես հաղորդել է Vesti.az-ին Միգրացիոն տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ալիվսաթ Ալիեւը, կնոջը 17 ամիս պահել են տեղի պաշտոնյաների տան մեջ, խլել են անձագիրն ու այլ փաստաթղթերը, շահագործում էին օրական 14-15 ժամ, առանց հանգստյան օրերի: Այդ ամիսների ընթացքում նա միայն երեք անգամ է դուրս եկել տնից:
Ա. Ալիեւի փոխանցմամբ, այժմ Ադրբեջանի տարածքում սպսասարկող անձնակազմի կարգավիճակով աշխատում է 300-400 փիլիպինուհի:




























