«Հայհիդրոմետի» անախատեսումների համաձայն հոկտեմբերի 1-3–ին Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում, հատկապես հետկեսօրյա ժամերին և գիշերը, շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հոկտեմբերի 4–ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3–ի լույս 4–ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում կնվազի ևս 4-5 աստիճանով։
Ինչ վերաբերվում է հոկտեմբեր ամսվա կանխատեսումներին, ապա պետք է ասեմ, որ հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից ավել, ինչը նշանակում է, որ մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր։
Տեղումնառատ հոկտեմբեր ասելով, պետք չէ հասկանալ, որ ամսվա բոլոր օրերին դիտվելու է անձրևը։ Բնականաբար կունենանք նաև արևառատ օրեր»,–ասել է նա։





























