Կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։

Այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Նախագծի համաձայն՝ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 603,8 մլրդ դրամի չափով, ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 468,2 մլրդ դրամ։

Եկամուտներից շուրջ 3 տրիլիոն 462.7 միլիարդ դրամը նախատեսվում է ապահովել հարկային հավաքագրումների և պետական տուրքերի հաշվին:

Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն մոտ 14.2 միլիարդ դրամ, իսկ այլ եկամուտները՝ 126.9 միլիարդ դրամ:

Նախագծի համաձայն՝ պետբյուջեի դեֆիցիտը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրներից՝ շուրջ 187.5 միլիարդ դրամի, իսկ արտաքին աղբյուրներից՝ մոտ 280.7 միլիարդ դրամի չափով: