Իսրայելը հետախուզական տվյալներ կամ նախազգուշացումներ չի ստացել Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի չվերթի հետ տեղի ունեցածի նման միջադեպերի սպառնալիքի մասին: Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Ո՛չ, կոնկրետ [դրա մասին]՝ ոչ», — ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Բազմաթիվ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ իրանական հավատարմատարները՝ «Հեզբոլլահը» և ՀԱՄԱՍ-ը, հարձակումներ են ծրագրում Իսրայելի և արտերկրում գտնվող Իսրայելի քաղաքացիների դեմ: Սակայն չեմ կարող ասել, թե որևէ կոնկրետ նախազգուշացում ենք ստացել այս [միջադեպի] վերաբերյալ», — հավելել է Նեթանյահուն՝ նշելով, որ Իսրայելը մտադիր է մասնակցել հարձակում գործած օդաչուի հարցաքննությանը:





























