Իտալիայի հյուսիսային Էմիլիա-Ռոմանյա շրջանում, որտեղ մայիսի 20-ի գիշերը տեղի են ունեցել մի քանի մինչեւ 5,9 մագնիտուդով երկրաշարժեր, արտակարգ դրություն է հայտարարվել:
Ինչպես հաղորդում է Polit.ru-ն` վկայակոչելով Reuters-ը, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, ժամանակից շուտ վերադառնալով ԱՄՆ-ից, մայիսի 21-ին, անձամբ այցելել է տուժած շրջաններ: Մայիսի 22-ի երեկոյան Հռոմում նա անցկացրել է նախարարների խորհրդի նիստ, որում հայտարարվել է երկրաշարժի հետ կապված արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու մասին, ինչպես նաեւ որոշվել է լրացուցիչ միջոցներ տրամադրել տուժածներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին NEWS.am-ը, Իտալիայի հյուսիսում գտնվող Բոլոնիայի նահանգում մայիսի 20-ին տեղի են ունեցել մի քանի երկրաշարժեր:
5,9 մագնիտուդով ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են Էմիլիա-Ռոմանյա տարածաշրջանում: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը` տարածաշրջանի մայրաքաղաք Բոլոնյա քաղաքից 50 կմ հեռավորության վրա:




























