Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նոր ղեկավարի նշանակման մասին որոշումը շուտով կհրապարակվի։ Այս մասին հոկտեմբերի 1-ի ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատված Միհրան Խաչատրյանը ոլորտի վաստակաշատ աշխատակից է։ «Բայց բոլորս էլ ինչ-որ պահի պետք է դադարենք աշխատել, հավերժ չենք։ Ես շնորհակալ եմ Խաչատրյանից կատարած կարևոր աշխատանքի համար»,- ընդգծել է Փաշինյանը։