Շուտով Վրաստանի պատգամավոր կարելի է դառնալ 21 տարին լրացած ցանկացած քաղաքացի: Սահմանադրության մեջ այդպիսի փոփոխություններ են ընդունել Վրաստանի պատգամավորները` երրորդ և վերջնական ընթերցմամբ:

Վրաստանի լրատվամիջոցների փոխանցմամբ, տարիքային նվազագույն շեմը իջեցնելու օգտին են քվեարկել Վրաստանի 150 պատգամավորներից 111-ը:

Փոփոխությունն ուժի մեջ կմտնի Միխայիլ Սահակաշվիլիի կողմից ստորագրվելուց հետո: