Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում կարող է անհրաժեշտ լինել ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի համար։ Նման կարծիք է լրագրողներին հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։

«Ես համոզված եմ, որ [ՌԴ] նախագահն ուրախ կլինի այնտեղ հանդիպել նախագահ Թրամփին, և այդ հանդիպումը անհրաժեշտ կլիներ ոչ միայն մեր երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի համար», - նշել է Կրեմլի պաշոնական ներկայացուցիչը։