Ռուսաստանը միջուկային զենք կիրառելու ծրագրեր չունի, եվրոպացիներին արժե զսպել իրենց հույզերը։ Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անգլերենով մեկնաբանելով արտասահմանյան լրատվամիջոցների հարցը, հաղորդում է ТАСС-ը։
«Ոչ»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտածում է միջուկային զենք կիրառելու մասին։
«Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման մասին մտածում են եվրոպացիները»,- ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ այդ կերպ Եվրոպայում հիստերիա են բորբոքում։
«Եվ մենք նրանց կոչ ենք անում զսպել հույզերը և իրերին նայել օբյեկտիվորեն», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։





























