Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապում, և շնորհակալություն է հայտնել ամերիկացի առաջնորդին Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
«Ես նրան շնորհակալ եմ, որ նա ջանքեր է գործադրում ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար և, ինչպես ես բազմիցս ասել եմ ու համոզված եմ դրանում, դա անում է անկեղծորեն»,- «Վալդայ» բանավեճային ակումբի լիագումար նիստում ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը միաժամանակ աջակցել է Չինաստանում Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինպինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարին։ Նրա կարծիքով՝ նման հանդիպում կազմակերպելու համար նախևառաջ անհրաժեշտ է որոշել դրա օրակարգը։
Պուտինը նշել է, որ Մոսկվան պատրաստ է դիտարկել Վաշինգտոնի և Պեկինի հետ փոխգործակցության տարբեր ձևաչափեր, եթե դրանք լինեն բովանդակալից և հնարավորություն տան քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։





























