Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան։

NEWS.am-ին Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ կինը բուժումը կշարունակի Երեւանում։ Կնոջ վիճակը կայուն է, կյանքին վտանգ սպառնացող վտանգ չկա։