Եկեղեցու այսպես կոչված ճգնաժամը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը կգլխավորի Արման Եղոյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են կուսակցությունից։

Դեռեւս հայտնի չէ, թե էլ ովքեր են լինելու հանձնաժողովում։ Հաշվի առնելով ընդդիմության վերաբերմունքը Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, ամենայն հավանականությամբ նրանք հանձնաժողովում չեն լինի ու քննարկումներին չեն մասնակցի։