Նավթատար լցանավը հարվածի է ենթարկվել Հորմուզի նեղուցով ընթանալիս, հինգշաբթի երեկոյան հայտնում են եվրոպական ԶԼՄ-ները՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային փոխադրումների վարչությանը (UKMTO)։
Ըստ դրա տվյալների՝ նավի վրա հրդեհ է բռնկվել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Առայժմ տվյալներ չկան, թե արդյոք նավթի արտահոսք տեղի ունեցել է։





























