Flydubai ավիաընկերության այն չվերթի ուղևորները, որը օդանավում տեղի ունեցած արտակարգ միջադեպի պատճառով ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում, հոկտեմբերի 1-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է միջադեպի մանրամասները։

Կառավարության ղեկավարի գրասենյակի տվյալներով՝ վարչապետը Երուսաղեմում իր գրասենյակում ընդունել է մի քանի ուղևորների, որոնք օգնել են կանխել աղետը։ Նրանք պատմել են, որ միջադեպի մեղավորը խնդրում էր նրանց սպանել իրեն։

«Մենք դանակով հարված հասցրած օդաչուին կապել ենք ականջակալների լարով։ Նա կրկնում էր. «Սպանեք ինձ», նկատի ունենալով, որ տապալել է առաջադրանքը և նախընտրում է մահանալ», — ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ՝ ականատեսների խոսքերով։ Նրանց անունները չեն հրապարակվում։

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող FlyDubai ավիաընկերության ինքնաթիռը նախ կարճ ազդանշան է տվել արտակարգ իրավիճակի մասին, ապա ուղարկել է առևանգման մասին հաղորդելու համար օգտագործվող կոդը։ Նախնական տվյալներով՝ երկրորդ օդաչուն դանակով հարվածել է անձնակազմի հրամանատարին, ապա փորձել կործանել ինքնաթիռը։ Տուժածը Հնդկաստանի քաղաքացի է եղել։ Հարձակվողին վնասազերծել օգնել են չվերթի ուղևորները։ Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում, իսկ երեկոյան փրկարարական օդանավը ուղևորներին տեղափոխել է Թել Ավիվ։