ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են։

«Նայեք, թե ինչ է կատարվում Եվրոպայի հետ։ Նրան կենդանի-կենդանի խժռում են», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Տեխասում։

ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի, սակայն ավելի վաղ նա բազմիցս քննադատել էր եվրոպական երկրների իշխանություններին միգրացիայի հետ կապված իրավիճակի համար։

Թրամփի խոսքով՝ աշխարհին պետք է պատմել ԱՄՆ-ի մոտեցումների մասին, որպեսզի թույլ չտրվի իրադարձությունների նման զարգացում։

Ամերիկացի առաջնորդը հանդիպման ժամանակ կրկնել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իր ձեռքբերումներից մեկը եղել է ԱՄՆ սահմանը անօրինական ներգաղթյալների համար փակելը։