ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախորդ Ջո Բայդենը ամերիկացի լրագրողների հետ շփվելիս իրեն թույլ էր դրսևորում։

«Եթե քնկոտ Ջո Բայդենը ինչ-որ բան սխալ ասեր, նրանք (լրագրողները) նույնիսկ չէին անհանգստանա։ Բայց նրան բարդ հարցեր չէին տալիս։ Քանի՞ անգամ են նրանից հարցրել, թե որն է իր սիրելի պաղպաղակը։ Դա ամենաբարդ հարցն էր», - ասել է Թրամփը Տեխասում աջակիցների հանրահավաքի ժամանակ։

Այնուհետև ամերիկացի առաջնորդը պատկերել է, թե ինչպես էր իր նախորդը թղթից կարդում և կանչում լրագրողներին՝ միաժամանակ կորցնելով նրանց տեսադաշտից։

«Եթե մեր երկիրը ստիպված լիներ տառապել Ջոյի կամ Քամալայի հետ (Թրամփի ընտրական մրցակից Քամալա Հարիսը), կամ Օբամայի (նախկին նախագահ Բարաք Օբամա) հետ, եթե ես չհաղթեի այս ընտրություններում, եթե մենք չհաղթեինք այս ընտրություններում, մենք այլևս երկիր չէինք ունենա», - ասել է Թրամփը։