Էջմիածնի քաղաքապետ Արգիշտի Մեխակյանն այսօր՝ հոկտեմբերի 2–ին ևս եկել է մասնակցելու Երևանում անցկացվող Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշին։ Նա լրագրողներին հայտնեց, որ շտապում է, պանելային քննարկման պետք է մասնակցի։

Հարցին՝ ինչ թեմայով է քննարկումը լինելու, նա կարճ պատասխանեց. «կրոնական տուրիզմի»։

Նշենք, որ հոկտեմբերի 2-3-ը Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը (Republic of Armenia Prayer Breakfast, RAPB)։ Միջոցառումը կազմակերպիչները ներկայացնում են որպես հավատքի, հանրային կյանքի, միջազգային համագործակցության և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսության հարթակ։