Ամերիկյան ֆոնդային ինդեքսները հինգշաբթի փոքր-ինչ աճել են։ Շուկայի վրա դրական ազդեցություն է ունեցել պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի դադարը։ Մինչ այդ այն մի քանի ամիս անընդմեջ աճում էր՝ արդյունքում հասնելով 2002 թվականից ի վեր տասնամյա պարտատոմսերի առավելագույն մակարդակին, նշել է Trading Economics-ը։
CME Fedwatch-ի տվյալներով՝ շուկան այժմ գնահատում է, որ Դաշնային պահուստային համակարգը հոկտեմբերին հաջորդ նիստում տոկոսադրույքները կբարձրացնի 28,2 տոկոս հավանականությամբ՝ մեկ շաբաթ առաջվա 68,6 տոկոսի դիմաց։
Հիշողության չիպեր արտադրող Micron Technology-ը հայտնել է ֆինանսական չորրորդ եռամսյակում (ավարտվել է սեպտեմբերի 3-ին) զուտ շահույթի և հասույթի բազմակի աճի մասին՝ իր արտադրանքի նկատմամբ բարձր պահանջարկի և դրա գների կտրուկ աճի շնորհիվ։ Ընկերությունը նաև ներկայացրել է տարեկան հասույթի և շահույթի կանխատեսում, որը գերազանցել է վերլուծաբանների կոնսենսուս-կանխատեսումը։ Micron-ի բաժնետոմսերի գինը աճել է 3 տոկոսով։
Այս լուրի ֆոնին բարձրացել են նաև այլ չիպ արտադրողների բաժնետոմսերի գները, այդ թվում՝ Nvidia Corp.-ինը՝ 1,1, Advanced Micro Devices-ինը՝ 0,7, Texas Instruments-ինը՝ 0,4, Lam Research-ինը՝ 3,5 տոկոսով։
Accenture-ի բաժնետոմսերի արժեքը թռիչքային աճ է գրանցել՝ 15,8 տոկոս։ Խորհրդատվական ընկերությունը հունիս-օգոստոսին զուտ շահույթն ու հասույթը ավելացրել է 6 տոկոսով, ընդ որում՝ երկու ցուցանիշներն էլ գերազանցել են կանխատեսումները։ Մրցակից Cognizant Technology Solutions-ի բաժնետոմսերը թանկացել են 6 տոկոսով։
Բացի այդ, Boeing Co.-ի բաժնետոմսերի գները բարձրացել են 3,4, Salesforce Inc.-ինը՝ 3,1, International Business Machines-ինը՝ 2,6, Caterpillar-ինը՝ 1,9 տոկոսով։ Թանկացել են նաև նավթարդյունահանողների բաժնետոմսերը՝ Marathon Petroleum Corp.-ինը՝ 6,3, Chevron Corp.-ինը՝ 1,4, ExxonMobil-ինը՝ 0,7, ConocoPhillips-ինը՝ 1,5 տոկոսով։
Միևնույն ժամանակ, Alphabet Inc.-ի բաժնետոմսերն էժանացել են 1,7 տոկոսով, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը հինգշաբթի ներկայացրել է Gemini 4 Argon արհեստական բանականության առաջատար մոդելը։
Paramount Skydance Corp.-ի բաժնետոմսերի գինը նվազել է 9,6 տոկոսով այն լուրից հետո, որ ամերիկյան դատարանը թույլ է տվել ընկերությանը ավարտին հասցնել Warner Bros. Discovery-ի գնումը։ Ակնկալվում է, որ գործարքը կփակվի հոկտեմբերի 6-ին։
Apple Inc.-ի կապիտալացումը օրվա ընթացքում կրճատվել է 0,8, Walt Disney Co.-ինը՝ 3,4, Johnson & Johnson-ինը՝ 2,3վ, Alphabet Inc.-ինը՝ 1,7, Amazon.com Inc.-ինը՝ 0,4, Tesla-ինը՝ 0,2 տոկոսով։
Միևնույն ժամանակ, Microsoft Corp.-ի և Coca-Cola Co.-ի բաժնետոմսերի արժեքը առևտրի արդյունքներով գրեթե չի փոխվել։
ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու համար դիմած անձանց թիվը անցյալ շաբաթ նվազել է 1 հազարով՝ հասնելով 197 հազարի, հինգշաբթի հայտնել է աշխատանքի նախարարությունը։ Մեկ շաբաթ առաջ ցուցանիշը կազմել էր 198 հազար, այլ ոչ թե 197 հազար, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինը սպասում էին աճի՝ նախկինում հայտարարված մակարդակից մինչև 200 հազար։
ԱՄՆ արտադրական հատվածի գործարար ակտիվության ինդեքսը (ISM Manufacturing) սեպտեմբերին նվազել է մինչև 54,5 կետ՝ նախորդ ամսվա 54,6 կետի համեմատ, հայտնել է Մատակարարումների կառավարման ինստիտուտը (ISM)։ 50 կետից բարձր ինդեքսը վկայում է գործարար ակտիվության աճի, ավելի ցածրը՝ դրա կրճատման մասին։
Սակայն վերլուծաբանները, ըստ Trading Economics-ի տվյալների, միջինը կանխատեսում էին ցուցանիշի աճ մինչև 55 կետ։
Dow Jones Industrial Average-ը հինգշաբթի աճել է 20,51 կետով (0,04 տոկոսով) և կազմել 50 926,56 կետ։
Standard & Poor's 500-ի արժեքը առևտրի արդյունքներով ավելացել է 14,91 կետով (0,19 տոկոսով)՝ հասնելով 7 666,45 կետի։
Nasdaq Composite ինդեքսը օրվա ընթացքում բարձրացել է 10,53 կետով (0,04 տոկոսով) և սեսիան ավարտել 26 871,6 կետ մակարդակում։





























