Չի կարելի ամբողջ մեղքը բարդել բացառապես Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Թեև Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» (YAP) կուսակցության VIII համագումարում ունեցած ելույթի ընթացքում, հաղորդել է APA-ն։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նախկինում տարածքային հավակնություններ էր ներկայացնում մեր նկատմամբ, փորձում էր վիրավորել ադրբեջանցի ժողովրդին և անտեղի ու ոչ կուլտուրական հայտարարություններով ոտնահարում էր ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը», — նշել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ «մենք երբեք չպետք է մոռանանք այդ մասին»։