Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ սույն թվականի հոկտեմբերի 1-ից Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանն ազատվել է համատեղության կարգով ստանձնած՝ Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահի պաշտոնից։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից։

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։

Նշենք, որ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը Սյունյաց թեմի առաջնորդն է և համատեղության կարգով Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ էր նշանակվել այս տարվա մարտին, երբ այդ պաշտոնից ազատվեց Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Վերջինս եկն էր այն հոգևորականներից, որոնք միացել են եկեղեցու «բարենորոգման»` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրին։