Հայաստանի իշխանությունները փորձում են մոռացության մատնել ազգային ողբերգությունը և այդ պատճառով «չհիշեցին» սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցը։ Այս մասին հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Հարցին, թե ինչու իշխանական թիմից ոչ ոք սգո օրը չի այցելել Եռաբլուր և անգամ չի հիշատակել այն, Չալաբյանը նկատել է, որ պատասխանը պարզ է. սեպտեմբերի 27-ը և դրան հաջորդած իրադարձությունները, որոնք հանգեցրին Հայաստանի տարածք ներխուժմանը և Արցախի կորստին, քաղաքական խարան են իշխանությունների դեմքին։ «Բոլորը հասկանում են ազգային ողբերգության համար պատասխանատվությունը։ Այդ խարանը չեն կարող ջնջել, դրա համար էլ փորձում են մոռացության մատնել»,- պարզաբանել է Չալաբյանը։