Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ, չնայած Մինսկի կողմից Ուկրաինայի հակամարտության ընկալման որոշ առանձնահատկություններին, ինքը միշտ կլինի Ռուսաստանի կողքին և դավաճան չի լինի։
«Իհարկե, Ուկրաինայի հակամարտության գնահատման հարցում ես ունեմ որոշ առանձնահատկություններ։ Այո՛, ես ունեմ հակամարտության առանձին կողմերի իմ սեփական ընկալումը, բայց մենք միշտ հավատարիմ կմնանք մեր ընդհանուր ուղեգծին։ Եթե Ռուսաստանի ղեկավարությունը որոշում կայացնի, մենք միշտ ձեզ հետ կլինենք՝ չնայած այնտեղ տեղի ունեցողի մեր ընկալման առանձնահատկություններին։ Մենք երբեք դավաճաններ չենք եղել»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Լուկաշենկոն ընդգծել է, որ հաճախ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկում է Ուկրաինայի հակամարտության թեման։ «Մեր մոտեցումներն ավելի կշռադատված են. և՛ նա, և՛ ես գիտենք, թե ինչ է տեղի ունենում մարտական շփման գծում»,- ասել է նա։





























