ԱՄՆ-ում կյանքի 97-րդ տարում մահացել է ամերիկացի ինժեներ Յուջին Փոլլին, ով հանրահայտ է դարձել հեռուստացույցի հեռակառավարման վահանակի ստեղծմամբ: Բժիշկների խոսքով` գյուտարարի մահը վրա է հասել բնական պատճառներով, հայտնում է BBC-ն:  

1955 թվականին Փոլլին գործարկել է հեռուստացույցների համար հարմարանք, անվանելով այն Flash-Matic: Այդ սարքավորումը փոխարինեց հեռակառավարման այն վահանակները, որնոք միացված էին հեռուսացույցին հատուկ մալուխով: Հեռուստացույցի անլար հեռակառավարման համակարգը սկզբնական շրջանում բավականին թանկ խաղալիք էր, որի օգտակար հատկությունները գնահատվեցին շատ ժամանակ անց, երբ ի հայտ եկավ արբանյակային հեռուստատեսությունը եւ հարյուրավոր հեռուստաալիքներ: 1997 թվականին ինժեներըսըացել է «Էմմի» մրցանակը հեռուստատեսության զարգացման համար: