Հայաստանի օրենսդրությունը եկեղեցին անջատում է պետությունից, հետևաբար խորհրդարանը լիազորություն չունի միջամտելու Հայ Առաքելական եկեղեցու գործերին։ Այս մասին հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Պատասխանելով Արման Եղոյանին «քննչական հանձնաժողովի» ղեկավար նշանակելու և ԱԺ՝ նման լիազորություններ ունենալու վերաբերյալ հարցին՝ Չալաբյանն ընդգծել է, որ ԱԺ-ը լիազորություններ ունի գործելու միայն Սահմանադրության և օրենքի շրջանակում։ «Մենք արդեն դատապարտել ենք այն զեկույցը, որի շրջանակում հարկատուների միջոցների հաշվին ներխուժել են մի ոլորտ, որի հետ առնչություն չունեն։ Իշխանությունները խախտել են օրենքն ու Սահմանադրությունը։ Մենք նաև պահանջել ենք պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր գերազանցել են լիազորությունները և ոտնձգություն կատարել եկեղեցու ինքնավարության դեմ»,- հայտարարել է Չալաբյանը՝ կոչ անելով Եղոյանին և հանձնաժողովի անդամներին հարգել Սահմանադրությունը, օրենքներն ու հավատացյալների իրավունքները, չձեռնարկել ապօրինի գործողություններ։





























