ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արհեստական բանականության վրա հիմնված Grok չաթ-բոտի հետ քննարկել է Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին բռնելու ծրագրերը։ Այս մասին հոկտեմբերի 2-ին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է Time ամսագիրը։
Պարբերականի տվյալներով՝ դա տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերին Թրամփի և գործարար Իլոն Մասկի՝ Օվալաձև աշխատասենյակում կայացած ոչ հրապարակային հանդիպումից հետո։ Ինչպես գրել է Time-ը, ԱՄՆ նախագահը մի քանի ժամ շարունակ Grok-ին հարցեր է տվել իր նախագահության և ժառանգության մասին։
Այնուհետև Թրամփը չաթ-բոտին հարցրել է, թե ինչպես կարձագանքեն վենեսուելացիները, եթե ԱՄՆ-ը բռնի Մադուրոյին։ Ամսագրի տեղեկություններով՝ Grok-ը պատասխանել է, որ «Վենեսուելայի բնակիչները, ամենայն հավանականությամբ, ուրախ կլինեն»։ Գործողության իրականացումից հետո Թրամփը հայտարարել է, որ Grok-ը հանճարեղ մշակում է։





























